ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 6 կոմիտեի նախագահները պահանջում են մինչև ապրիլի 2-ը հրապարակել Ռոբերտ Մյուլերի հետաքննության ամբողջական զեկույցը
Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի 6 կոմիտեի նախագահները ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարիից պահանջում են մինչև ապրիլի 2-ը հրապարակել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության ամբողջական զեկույցը:
«Մենք պաշտոնապես պահանջում ենք, կոնգրեսի համար հատուկ դատախազի զեկույցի ամբողջական տեքստը հասանելի լինի ապրիլի 2-ից ոչ ուշ: Մենք նաև դիմում ենք պահանջով, որ միևնույն ժամանակ սկսեք զեկույցում կիրառված ապացույցները և նյութերը փոխանցել համապատասխան ուղղության կոմիտեներին»,- ասվում է գլխավոր դատախազին ուղղված նամակում, որն ստորագրում են ներկայացուցիչների պալատի իրավաբանական, հսկիչ և կառավարական բարեփոխման, ֆինանսական ծառայության, բյուջետային, արտաքին հարաբերությունների և հետախուզման կոմիտեների նախագահները:
Ժողովրդավար կոնգրեսականները նամակում նշում են, որ Ռոբերտ Մյուլերի զեկույցի մասին գլխավոր դատախազ Ուիլյան Բարի կողմից ներկայացված 4 էջից բաղկացած փաստաթուղթը կոնգրեսի համար բավական չէ: