ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում կենտրոնացել են Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգության կարևորության վրա

22:50, 21.08.2022

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգության կարևորությունը։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»-ը՝ հիմնվելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի վրա։

«Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համատեղ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ հաստատել են իրենց հաստատակամ աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի ներխուժման ֆոնին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակը։

Նրանք ողջունել են նաև վերջին քննարկումները՝ կապված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների այցի հետ Զապորոժիեի ատոմակայան։

Հիշեցնենք, որ Զապորոժիեի ատոմակայանը ռուս զինվորականների կողմից օկուպացված է մարտ ամսից։ Ուկրաինան աջակցում է միջազգային փորձագետների ժամանմանը և ՄԱԿ-ի կայանի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծմանը։

Օգոստոսի 19-ին Ռուսաստանի նախագահը, խոսելով ֆրանսիացի գործընկերոջ հետ, համաձայնել է միջազգային տեսուչներին թույլ տալ այցելել Զապորոժիեյի ատոմակայան։

Նմանատիպ