ԱՄՆ-ի Կոնգրեսում ուկրաինամետ խմբի համանախագահը մեղադրել է կոնգրեսական Վիկտորյա Սպարցին Պուտինին «անխոհեմ օգնություն ցուցաբերելու» մեջ
ԱՄՆ-ի Կոնգրեսում Ուկրաինային աջակցող խմբի համանախագահը մեղադրել է կոնգրեսական Վիկտորյա Սպարցին Վլադիմիր Պուտինին անխոհեմ օգնություն ցուցաբերելու մեջ։
Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Թեև որոշ անդամներ կարող են ձգտել տարաձայնություններ սերմանել և լարվածություն բորբոքել, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների Կոնգրեսը խստորեն աջակցում է նախագահ Զելենսկիին և նրա ղեկավարությանը, քանի որ Ուկրաինան պայքարում է գոյատևելու համար», – ասել է Մարսի Կապթուրը Վիկտորիա Սպարցի դիրքորոշման վերաբերյալ:
Կապտուրն ընդգծել է, որ նախագահ Զելենսկու գրասենյակի հետ ԱՄՆ-ի համագործակցության մակարդակն ու մասշտաբը որևէ պաշտոնյայի հավատարմության վրա կասկածելու հիմքեր չեն տալիս, և Սպարցին մեղադրել է Պուտինին օգնելու մեջ։
«Նրանք, ովքեր պատերազմի ժամանակ ուկրաինացի պաշտոնյաների դիրքերը խարխլելու նպատակով վայրենի պատմություններ են տարածում, անխոհեմ կերպով օգնում են Պուտինին և նրա քարոզիչներին։ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի հաղթանակին, իսկ ուկրաինացի ժողովուրդը ԱՄՆ-ից ավելի մեծ բարեկամ չունի»,- ասել է Կապտուրը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները կշարունակեն աշխատել նախագահ Զելենսկիի և նրա գրասենյակի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար։
Կոնգրեսական Վիկտորյա Սպարցը նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, որում տեղեկատվություն է խնդրում Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ կապված հսկողության ընթացակարգերի մասին։ Նամակում կոնգրեսականը նշում է, որ տարբեր հետախուզական ծառայությունների տվյալների հիման վրա կասկածներ կան Ռուսաստանի հետ Երմակի կասկածելի կապերի վերաբերյալ։ Կոնգրեսականի խոսքով՝ Կոնգրեսին շտապ անհրաժեշտ է տեղեկատվություն Էրմակի մասին՝ համատարած մեղադրանքները հաստատելու կամ հերքելու համար։