ԱՄՆ-ի Կոնգրեսում այսօր կայանալու է երկու պալատների համատեղ նիստ, որտեղ պետք է հաստատվեն նախագահական ընտրությունների արդյունքները
Այսօր ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի կունենա երկու պալատների համատեղ նիստ, որտեղ կհաստատվեն Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների արդյունքները: Զուգահեռաբար, Վաշինգտոնում նախատեսվում է Դոնալդ Թրամփի կողմնակիցների բողոքի ցույցը:
Այս մասին տեղեկատվություն է տարածում «Բի Բի Սին»:
Որոշ հանրապետական սենատորներ և կոնգրեսականներ ասում են, որ մտադիր են բողոքարկել ընտրությունների արդյունքները որոշ նահանգներում: Սենատորները այսպես կոչված տատանվող նահանգներում, ենթադրյալ խախտումները հետաքննելու համար պահանջում են հիմնել երկկուսակցական հետաքննող հանձնաժողով: Այս պահանջի բավարարման համար անհրաժեշտ է Կոնգրեսի երկու պալատների համաձայնությունը, ինչը դժվար թե հաստատվի, քանի որ ներկայացուցիչների պալատում դեմոկրատները մեծամասնություն ունեն:
Կոնգրեսում նիստին զուգահեռ պլանավորված բողոքի ցույցի պատճառով, Վաշինգտոնում կենտրոնացվել է ազգային գվարդիան: Պաշտոնյաներն արդեն նախազգուշացրել են Թրամփի կողմնակիցներին, հանրահավաքին զենք չվերցնել: