ԱՄՆ-ի կոնգրեսը հավանություն է տվել ՈՒկրաինային հակատանկային համակարգերի վաճառքին
ԱՄՆ-ի Կոնգրեսը աջակցել է ՈՒկրաինային հակատանկային համակարգերի վաճառքին: Այս մասին լրատվությունը տարածել է «Բլումբերգը» հենվելով սեփական աղբյուրին:
Ինչպես հայտնի է, նշված պայմանագիրը քննարկվում է ՈՒկրաինայի համար նախատեսված 250 միլիոնանոց օգնությանը զուգահեռ: 39 միլիոն դոլար արժողությամբ գործարքը նախատեսում է Ուկրաինային վաճառել Ջավելին մակնիշի 150 հակատանկային հրթիռ և երկու կայան:
Հրատարակչության լրատվությամբ, Ուկրաինան զենքի մատակարարումները պահանջել է մինչ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև կայացած հեռախոսազրույցը: Պաշտոնական Վաշինգտոնը չի մեկնաբանել Ուկրաինային լրացուցիչ հրթիռային համակարգերի վաճառքը:
2018 թվականին ԱՄՆ-ը Ուկրաինային վաճառել էր 200 Ջավելին և 37 արձակող կայան: