ԱՄՆ-ի կապիտոլիումի ոստիկանության պետը հրաժարական է տալիս
ԱՄՆ-ի կապիտոլիումի ոստիկանության պետ Սթիվեն Սանդը հրաժարական է տվել: Մինչ այդ նրան հրաժարական տալու կոչ էր արել ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսին: Սանդի լիազորությունները կավարտվեն հունվարի 16-ից:
Ղեկավարության փոփոխության անհրաժեշտության մասին խոսել է նաև կապիտոլիումի ոստիկանության դեպարտամենտի միության նախագահ Գաս Պապաթանասիուն:
«Կոնգրեսի որևէ անդամ և աշխատակից չի տուժել: Մեր սպաները կատարել են իրենց գործը: Իսկ մեր ղեկավարությունը՝ ոչ»,- նշված է միության նախագահի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, հունվարի 6-ին ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժել էին կապիտոլիումի շենք, որտեղ ընթանում էր կոնգրեսի միացյալ նիստը, որին պետք է հաստատեին ընտրողների կոլեգիայի քվեարկության արդյունքնները: Անկարգությունների հետևանքով զոհվել է 4 մարդ: