ԱՄՆ-ի կապիտոլիումի գրոհի պատճառով կրթության քարտուղարը հրաժարական է տվել

10:39, 08.01.2021

ԱՄՆ-ի կապիտոլիումի գրոհի պատճառով կրթության քարտուղար Բեթսի Դևոսը հրաժարական է տվել: Նա դարձել է գրասենյակի երկրորդ անդամը, ով հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Մինչ այդ հրաժարական էր տվել տրանսպորտի նախարար Էլայն Չաոն:

Նամակում կրթությանքարտուղարը Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնությունը սրելու մեջ:

«Անկասկած է, թե ինչ ազդեցություն է ունեցել Ձեր հռետորաբանությունը առկա իրավիճակի վրա և սա ինձ համար շրջադարձային պահ է»,- ասվում է Բեթսի Դևոսի հայտարարության մեջ:

Բեթսի Դևոսը կրթության քարտուղարի պաշտոնն զբաղեցնում էր 2016 թվականից:

Նմանատիպ