ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջաններում առատ ձյուն է տեղացել

10:03, 02.02.2021

ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջաններում առատ ձյուն է տեղացել: «Ռոյթերի» փոխանցմամբ, առափնյա գոտում ձյանն ուղեկցում է ուժգին քամի, որին Նյու Յորքում և այլ քաղաքային կենտրոններում հհետևել է մասսայական վնաս:

Օդերևութաբանների կանխատեսմամբ, ԱՄՆ-ի ամենասերտ բնակավայրերում ձյան ծածկույթի բարձրությունը հասնում է 60 սանտիմետրի:

ԱՄՆ-ի եղանակի ազգային ծառայությունը 2016 թվականից հետո կանխատեսում է ամենամասշտաբային ձյունը:

Նյու Ջերսիի նահանգի նահանգապետ Ֆիլ Մերֆին հայտարարել է արտակարգ դրություն, որից հետո քաղաքում իր աշխատանքն է դադարեցրել հասարակական տրանսպորտը:

Նմանատիպ