ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ ավիահարվածների հետևանքով Իրաքում առնվազն 20 մարդ է զոհվել

14:01, 29.07.2026

ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի համատեղ ավիահարվածների հետևանքով Իրաքում առնվազն 20 մարդ է զոհվել, 32-ը՝ վիրավորվել։

Իրանի կողմից աջակցվող «Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերում» (PMF) հայտարարել են, որ հարվածները հասցվել են Բաղդադի, Վասիտի, Նինվեի, Բասրայի, Քիրքուքի, Քերբելայի և Դիյալայի նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին։ Վնասվել են մի քանի ռազմական շտաբներ, տրանսպորտային միջոցներ և ռազմական տեխնիկա։

Ավիահարվածներին ի պատասխան՝ Իրաքի վարչապետ Ալի Ֆալիհ Ալ-Զայիդին հրավիրել է Ազգային անվտանգության նախարարների խորհրդի արտահերթ նիստ։

ԱՄՆ-ում և Սաուդյան Արաբիայում հայտարարում են, որ գործողությունը պատասխան էր Իրանի կողմից աջակցվող խմբավորումների հարձակումներին։ ԱՄՆ զինվորականների տեղեկացմամբ՝ վերջին 72 ժամվա ընթացքում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կողմից իրականացվել է ավելի քան 30 հարձակում։

Նմանատիպ