ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները այսօր հեռախոսազրույց կունենան մինչև Վոլոդիմիր Զելենսկու Վաշինգտոն ժամանումը
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները այսօր հեռախոսազրույց կունենան մինչև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու Վաշինգտոն ժամանումը։ Այս տեղեկատվությունը հաղորդում է Axios-ը։
Հրապարակման համաձայն՝ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կքննարկեն Ուկրաինայում պատերազմը։
Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել է, որ կարող է նոր վերջնագիր ներկայացնել Պուտինին. կամ Ռուսաստանը լուրջ խաղաղության բանակցություններ է վարում, կամ Ուկրաինան կստանա Tomahawk հրթիռներ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հոկտեմբերի 17-ին նախատեսում է այցելել Վաշինգտոն, որի ընթացքում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։