ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է Թրամփի վարչակազմին չեղարկել հումանիտար կարգավիճակը Կուբայից, Հաիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից ավելի քան 530 հազար ներգաղթյալի համար և նրանց արտաքսել երկրից
ԱՄՆ Գերագույն դատարանը թույլատրել է Դոնալդ Թրամփի վարչակազմին չեղարկել հումանիտար կարգավիճակը Կուբայից, Հաիթիից, Նիկարագուայից և Վենեսուելայից ժամանած ավելի քան 530 հազար ներգաղթյալի համար և վտարել նրանց երկրից:
Այսպիսով, Գերագույն դատարանը կասեցրել է Բոստոնի շրջանային դատարանի դատավորի որոշումը՝ չեղյալ հայտարարելու ներգաղթյալների համար իրավական պաշտպանության կարգավիճակի դադարեցումը:
Վճռի դեմ հանդես են եկել Գերագույն դատարանի երկու դատավորներ։
Հումանիտար կարգավիճակը ներգաղթյալներին իրավունք է տալիս ապրել և աշխատել ԱՄՆ-ում։ Այս ծրագիրը կիրառվել է Բայդենի վարչակազմի օրոք՝ Մեքսիկայի սահմանում անօրինական ներգաղթի սահմանափակման նպատակով։
Դոնալդ Թրամփը այս հումանիտար ծրագրերը դադարեցնելու հրամանը տվել էր հենց իր պաշտոնը ստանձնելու օրը։ Թրամփի վարչակազմը հայտարարում է, որ կարգավիճակի դադարեցումը կշտապեցնի վտարման գործընթացը։