ԱՄՆ գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլատրել է վերսկսել միգրանտների արտաքսումն այն երկրներ, որոնք նրանց ծագման երկրները չեն

13:24, 30.09.2026

ԱՄՆ գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի վարչակազմին թույլատրել է վերսկսել միգրանտների արտաքսումն այն երկրներ, որոնք նրանց ծագման երկրները չեն։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Դատարանը ժամանակավորապես կասեցրել է Բոստոնում գործող ԱՄՆ շրջանային դատավոր Բրայան Մերֆիի որոշումը, որի համաձայն՝ Ներքին անվտանգության դեպարտամենտի քաղաքականությունը, որը նախատեսում է միգրանտների արտաքսում այսպես կոչված «երրորդ երկրներ», ապօրինի է։

Դատարանը նաև համաձայնել է դեկտեմբերին լսել վեճի կողմերի փաստարկները, որից հետո այս քաղաքականության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։

Արդարադատության դեպարտամենտը հայտարարել է, որ երրորդ երկրներ արտաքսումը «անհրաժեշտ մեխանիզմ» է որոշակի օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ «ամենածանր հանցագործություններ կատարած որոշ օտարերկրացիների» երկրից արտաքսելու համար։

Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ անցյալ տարի այս քաղաքականության ուժի մեջ մտնելուց ի վեր ավելի քան 25 000 միգրանտ է արտաքսվել 29 երկիր, իսկ նրանց բացարձակ մեծամասնությունն ուղարկվել է Մեքսիկա։

Նմանատիպ