ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփի կողմից սահմանված արտակարգ մաքսատուրքերը անօրինական է ճանաչել
ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը անօրինական են։
Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է դաշնային օրենքը՝ միակողմանիորեն լայնածավալ մաքսատուրքեր սահմանելով ամբողջ աշխարհի ապրանքների վրա։
Գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտսը գրել է այս հարցի վերաբերյալ իր կարծիքը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, դատարանի երեք անդամներ դեմ են արտահայտվել, իսկ վեցը՝ համաձայնվել՝ ասելով, որ մաքսատուրքերը օրենքից վեր են։
Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ մաքսատուրքերի դեմ որոշումը տնտեսական հարված կլինի երկրի համար։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ «սա Սպիտակ տան համար ցնցող պարտություն է այն հարցում, որը կենտրոնական տեղ է զբաղեցրել նախագահի արտաքին քաղաքականության և տնտեսական օրակարգի համար»։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի ապրիլի 3-ին հայտարարել է տարբեր երկրների համար 10%-ից մինչև 49% մաքսատուրքերի սահմանման մասին։