ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը Պուտինին ռազմական հանցագործ է անվանել

11:15, 08.05.2025

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը Պուտինին ռազմական հանցագործ է համարում։ Այս հայտարարությունն նա արել է Կոնգրեսում՝ խոսելով միջազգային ֆինանսական համակարգում տիրող իրավիճակի մասին։

Երբ դեմոկրատ ներկայացուցիչ Խուան Վարգասը հարցրեց Բեսենտին, թե արդյոք նա Պուտինին ռազմական հանցագործ է համարում, նա դրական պատասխանեց։

Բեսենտին նաև հարցրին, թե արդյոք նա կհամագործակցի ռազմական հանցագործի հետ – «Կարծում եմ՝ սա դիվանագիտության բնույթն է, պետք է խոսել երկու կողմերի հետ էլ։ Կարծում եմ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բանակցություններ անհրաժեշտ էին նաև Ճապոնիայի հետ», – հարցին պատասխանեց Բեսենտը։

Բեսենտը նաև խոսեց Թրամփի վարչակազմի պատժամիջոցների կիրառման քաղաքականության մասին։ Ֆինանսների նախարարության ղեկավարը Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները թույլ է անվանել։ Բեսենտը նշեց, որ նրանք դիմում էին միայն ցածրակարգ նավթային ընկերությունների համար և սահմանում էին գների առաստաղ, որը չաշխատեց։

Նմանատիպ