ԱՄՆ ֆինանսների նախարար. ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները փակուղի են մտել, և, ամենայն հավանականությամբ, համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ և Չինաստանի նախագահների մասնակցությունը

10:58, 30.05.2025

ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունները «մի փոքր փակուղի են մտել», և, ամենայն հավանականությամբ, համաձայնության հասնելու համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ և Չինաստանի նախագահների ուղիղ մասնակցությունը, – այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Սքոթ Բեսենթի խոսքով՝ մաքսատուրքերի վերաբերյալ բանակցություններում առաջընթացը դանդաղ է ընթանում, սակայն նա սպասում է լրացուցիչ բանակցությունների առաջիկա շաբաթներին։

«Հավատում եմ, որ որևէ պահի կարող է տեղի ունենալ հեռախոսազրույց Թրամփի և Սիի միջև։ Հաշվի առնելով բանակցությունների ծավալը և բարդությունը, սա պահանջում է երկու առաջնորդների մասնակցությունը։ Նրանք լավ հարաբերություններ ունեն, և վստահ եմ, որ չինացիները կմիանան բանակցությունների սեղանին», – նշել է Սքոթ Բեսենթը։

Նմանատիպ