ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները այսպիսի բարձր մակարդակի չեն եղել. Մամուկա Բախտաձե
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև հարաբերությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, դրանք չեն եղել երբևիցե այսպիսի մակարդակում, որը ուղղված է կոնկրետ նպատակի վրա,-այս մասին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է Իմեդի հեռուստաալիքի եթերում: Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, «Վրացական երազանքի» իշխանությունների պայմաններում և ԱՄՆ-ի նախագահ թրամփի և իր վարչակազմի կարևոր աջակցության պայմաններում, Վրաստանը կարողացավ, այս հարաբերությունները հասցնել այսպիսի մակարդակին:
«Անկախությունից մինչ այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնած է մեր կողքին և շատ ուրախալի է, որ այս հարաբերությունները հասել են բարձր մակարդակի: Համապատասխանաբար սա պատմական շանս է այն բանի համար, որ մենք էլ ավելի խորացնենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով: Գտնում եմ ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունը շատ կարևոր էր մեզ համար, որտեղ նշվել է այն բարձր առաջընթացը, որը գրանցել է մեր երկիրը»,-հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետի խոսքերով, վերջին երկու տարվա ընթացքում ընդունվել է հինգ օրենսդրական ակտ, որտեղ աջակցվում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, հիշատակված է այն ագրեսիան և օկուպացիան, որը Ռուսաստանը իրականացնում է Վրաստանում:
Հեղինակ -
Edgar Barsegyan