ԱՄՆ-ը զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար կստեղծի նոր գործակալություն

Ամերիկայի Միացյալ Նահանգները զարգացող երկրներին օգնություն ցուցաբերելու համար կստեղծի նոր գործակալություն: Համապատասխան օրենքը հաստատել է ԱՄՆ-ի սենատը՝ ձայների մեծամասնությամբ:

Միջազգային զարգացման նոր գործակալության բյուջեն սահմանվելու է 60 միլիարդ դոլլարով: Այս գումարները ծախսվելու են զարգացող երկրներում էներգետիկ ոլորտում, նավահանգստային ենթակառուցվածքի կարգավորման և ջրամատակարարման բարելավման վրա:

Ի տարբերություն ԱՄՆ-ի հաստատված փորձի, նոր գործակալությունը, ֆինանսական օգնության դիմաց տարբեր նախագծերին ներգրավվելու է միայն համասեփականատիրոջ կարգավիճակով: Այս ճանապարհով ԱՄՆ-ը փորձում է դիմադրել Չիանստանին, որը վերջին տարիների ընթացքում նման ձևով կարողացել է դիրքերն ամրապնդել աֆրիկյան և այլ երկրներում:

Հիշեցնենք, որ մինչ այդ Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը հայտարարել էր, որ Չինաստանը աֆրիկյան երկրների զարգացման համար տրամադրելու է 60 միլիարդ դոլլար: