ԱՄՆ-ը Եվրամիության, Չինաստանի և ևս 58 առևտրային գործընկերների արտադրանքի նկատմամբ կիրառել է 10 և 12.5%-անոց նոր մաքսատուրքեր

13:01, 24.07.2026

Դոնալդ Թրամփի վարչակազմը Եվրոմիության, Չինաստանի և ևս 58 առևտրային գործընկերների արտադրանքի նկատմամբ 10 և 12,5 տոկոսանոց նոր մաքսատուրքեր է սահմանել։

«Ռոյթերս» գործակալության տեղեկություններով՝ Սպիտակ տունը ընդունած որոշումը բացատրում է նշված երկրներում հարկադիր աշխատանքի արգելման կանոնների ոչ պատշաճ կիրառմամբ։

Հատկանշական է, որ նոր կարգավորումն ուժի մեջ է մտել ճիշտ այն պահին, երբ իր ուժը կորցնում էր նախկինում գործող ժամանակավոր՝ 10 տոկոսանոց գլոբալ մաքսատուրքը։

Ի գիտություն՝ ընթացիկ տարվա փետրվարին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկեց Թրամփի կողմից անցյալ տարի «Ազգային արտակարգ դրության մասին» օրենքի հիման վրա սահմանված 10%-ից մինչև 50% մաքսատուրքերը, որոնք նպատակ ունեին նվազեցնել ԱՄՆ առևտրային դեֆիցիտը։ Նոր սահմանափակումները ընդգրկում են ԱՄՆ ներմուծման 99,4%-ը, սակայն մաքսատուրքերից ազատված են մի շարք ապրանքներ, այդ թվում՝ նավթը, բնական գազը, պարարտանյութերը և որոշակի տեսակի սննդամթերքներ։

Նմանատիպ