ԱՄՆ-ը տարածել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող հայտարարություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտը պաշտոնական կայքէջում տարածել է Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող հայտարարություն: Հայտարարությունում գրված է, որ ԱՄՆ-ը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից բռնազավթված Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսեթիայի դե-ֆակտո կառավարության հետ կնքված այսպես կոչված պայմանագրերը և դրանց վավերացումը:
«Մենք չենք ճանաչում այսպես կոչված պայմանագիրը, որը իրականում ուժ չունի և չի ներկայացնում միջազգային համաձայնագիր: Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորուշոմը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ անփոփոխ է – ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանի տարածային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- գրված է պետական դեպարտամենտի հայտարարությունում: