ԱՄՆ-ը որոշ ոչ ներգաղթային վիզաներ տրամադրելու համար հարցազրույցները կվերսկսի 2022 թվականին
ԱՄՆ-ը որոշ ոչ ներգաղթային վիզաներ տրամադրելու համար հարցազրույցները կվերսկսի 2022 թվականին: Այս մասին հայտարարություն է տարածել Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը։
Համավարակի պատճառով շատ երկրներում վիզա ստանալու համար դիմումատուների հետ հարցազրույցները դադարեցվել են։
«Կովիդ համավարակի արդյունքում զգալիորեն կրճատվել է վիզայի դիմումները մշակելու հնարավորությունը։ Մենք ժամանակավոր քայլ ենք ձեռնարկում գլոբալ ճանապարհորդությունները վերսկսելու համար՝ նվազեցնելու այցեգրերի տրման ժամկետը», – ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Այսուհետ հյուպատոսությունները հնարավորություն կունենան հարցազրույցներ նշանակել վիզայի տասը կատեգորիայի դիմողների, այդ թվում ուսանողների, մարզիկների և արվեստագետների հետ: Թարմացվելիք վիզաների կատեգորիաների ամբողջական ցանկը կարող եք գտնել ստորև նշված հղումով: