ԱՄՆ-ը ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Վաշինգտոնի կողմից բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի մշակման պատճառով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը։
Պատժամիջոցային ցուցակում են ավելացվել 5 ընկերություններ՝ Shahid Eslami հետազոտական կենտրոնը, Shahid Kharrazi Industries-ը, Shahid Moghaddam Industries-ը, Shahid Sanikhani Industries-ը և Shahid Shustari Industries-ը։ Դրանք բոլորը պատկանում են Shahid Bakeri Industrial Group ընկերությանը։
«Մինչդեռ իրանցի ժողովուրդը տառապում է, նրանց կառավարությունն ու Իսլամական հեղափոխության պահակազորը հովանավորում են օտարերկրացի գրոհայիններին և ահաբեկչական խմբավորումներին՝ թույլ տալով մարդու իրավունքների խախտումներ»,-հայտարարել է ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը։