ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 1,2 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին
ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 1,2 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին

ԱՄՆ-ն Ուկրաինային 1,2 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթ կտրամադրի. Այս մասին տեղեկություն է տարածում Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Օգնության նոր փաթեթն ուղղված է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդմանը և զինված հրետանային զինամթերքի կարիքների բավարարմանը։

ԱՄՆ-ի օգնության ևս մեկ փաթեթը ներառում է հակադրոնային զինամթերք, 155 մմ հրետանային արկեր, հակաօդային պաշտպանության լրացուցիչ համակարգեր և զինամթերք:

Տեղեկության համար՝ մայիսի 3-ին ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացրել է 300 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթ, որն Ուկրաինան օգտագործում է ռուսական ագրեսիայի դեմ։