ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին, որը կվերաբերի ավելի քան 30 ֆիզիկական և իրավաբանական անձի

10:32, 07.06.2025

ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որը կվերաբերի ավելի քան 30 ֆիզիկական և իրավաբանական անձի։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունում բացատրում են, որ նշված անձինք կապ ունեն իրանցի եղբայրներ Մանսուր, Նասար և Ֆազլոլլա Զարինգհալամների հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ եղբայրները միլիարդավոր դոլարներ են լվացել ստվերային ընկերությունների միջոցով, և որ Իրանը օգտագործում է այս ցանցը՝ պատժամիջոցներից խուսափելու համար։

ԱՄՆ-ը համարում է, որ այս ցանցը օգնում է Իրանին ֆինանսավորել միջուկային ծրագրերը և աջակցել ռազմական խմբավորումներին Մերձավոր Արևելքում։

Ամերիկայի ֆինանսների նախարարության համաձայն, ցանցում ընդգրկված ստվերային ընկերությունները տարբեր բանկերում տարբեր արժույթներով հաշիվներ են բացում, որպեսզի դյուրացնեն իրանական նավթի վաճառքով զբաղվող պատժամիջոցների տակ գտնվող իրանական կազմակերպությունների վճարումները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին ուժեղացրել է ճնշումը Իրանի վրա։

Նմանատիպ