Ամերիկայի Միացյալ Նահանգները և Բրազիլիան Ամազոնյան անտառի պաշտպանության համար կհատկացնեն 100 միլիոն դոլլար:
Նշված տեղեկությունը հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետական քարտուղարի և Բրազիլիայի արտաքին գործերի նախարարի հանդիպումից հետո: Մայք Փոմփեոն և Էռնեստու Արաուժոն Վաշինգտոնում հանդիպման ժամանակ համաձայնել են երկու երկրների կողմից համատեղ ներդրումային հիմնադրամ ստեղծելու շուրջ, որը սահմանված կլինի արևադարձային անտառում բիոբազմազանությունը պահպանելու համար: 100 միլիոնանոց հիմնադրամը գործելու է 11 տարվա ընթաքում:
Դիվանագետների հետ հանդիպումից հետո Բրազիլիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ նշված հարցերում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը կլինի առավել արդյունավետ, քան եվրոպացիների առաջարկը:
Բիարիցում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի ժամանակ Բրազիլիայի հրդեհի դեմ պայքարելու համար համաձայնել էին 20 միլիոն դոլլար հատկացնելու մասին, սակայն Բրազիլիայի նախագահը հրաժարվել էր օգնությունից:
2019 թվականին Ամազոնի անտառում գրանցվել էր կրակի 80 հազար օջախ: