ԱՄՆ-ը դեսպան է նշանակում Արկտիկայի տարածաշրջանում
ԱՄՆ-ը դեսպան է նշանակում Արկտիկայի տարածաշրջանում

ԱՄՆ-ը դեսպան է նշանակում Արկտիկայի տարածաշրջանում:

Ինչպես պարզաբանում է Պետդեպարտամենտը, որոշումը կայացվել է Վաշինգտոնում՝ հեռավոր հյուսիսում ռուսական ռազմական հզորության ավելացման պատճառով։

Նրանց տեղեկությունների համաձայն՝ հատուկ հանձնարարությունների դեսպանը կհամագործակցի արկտիկական յոթ երկրների՝ Կանադայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ։

«BBC»-ի տեղեկություններով՝ պետքարտուղարը առաջիկայում կներկայացնի թեկնածությունը, որն այնուհետ պետք է հաստատի Սենատը։ Նշենք, որ վերջերս Արկտիկայում ռուսական հզորության ավելացումը ՆԱՏՕ-ի համար ռազմավարական մարտահրավեր էր անվանել այցով Կանադայում գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։