ԱՄՆ դեսպանություն. Մայք Փոմփեոն նշել է, որ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի անսասան հավատարմության վրա:
ԱՄՆ դեսպանություն. Մայք Փոմփեոն նշել է, որ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և Վրաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ԱՄՆ-ի անսասան հավատարմության վրա:

Ավարտվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոյի այցը Վրաստան: Այցի ավարտին տեղեկություն է տարածել Վրաստանի ԱՄՆ-ի դեսպանությունը:

«Պետական քարտուղար Փոմփեոն գործընկերների հետ արդյունավետ հանդիպումներից հետո ավարտել է այցը Վրաստան: Պետական քարտուղարը վստահությամբ նշել է, որ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունը կայուն հիմնված է մեր ընդհանուր արժեքների և Միացյալ Նահանգների անսասան հավատարմության վրա՝ Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ»,- ասվում է ԱՄՆ-ի դեսպանության տեղեկության մեջ:

Մայք Փոմփեոն երկօրյա պաշտոնական այցով երեկ ժամանել էր Վրաստան: ԱՄՆ պետքարտուղարը Թբիլիսիում պաշտոնական հանդիպումներն սկսել է այսօր առավոտից:

Այցի շրջանակներում վաղը ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: