ԱՄՆ-ի դեսպանություն. Այսօր հիշում և հարգում ենք այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են 1993 թվականի Սոխումիի մասսայական սպանության հետևանքով

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտարարություն է տարածում Սոխումիի անկման 25-րդ տարելիցի առնչությամբ:

«Այսօր հիշում և հարգում ենք այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են 1993 թվականի Սոխումիի մասսայական սպանության հետևանքով:

Այսօր Սոխումիի անկումից անցել է 25 տարի: Այս պատերազմի արդյունքում զոհվել է 10 հազարավոր մարդ և հարյուր հազարավոր անձ երկրի ներսում դարձել բռնի տեղահանված: Սեպտեմբերի 27-ին հարգում ենք զոհերի հիշատակը և ցավակցում նրանց ընտանիքներին»,- նշված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարությունում:

Սոխումիի անկումից անցել է 25 տարի: Աբխազիայում ռազմական բախումն սկսվել է 1992 թվականի օգոստոսի 14-ին: Կոնֆլիկտը վրաց կառավարական զորքերի և աբխազ անջատողականների միջև շարունակվում էր 13 ամիս և 13 օր:

Սոխումիի անկման 25-րդ տարելիցի առիթով, երկրի տարածքում իջեցվել են Վրաստանի պետական դրոշները: