ԱՄՆ դեսպանատուն. Սենատոր Սթիվ Դեյնսը նախատեսում է հնչեցնել Թրամփի և Ռուբիոյի առաջնահերթությունները, այդ թվում՝ «Ամերիկան՝ առաջինը» փիլիսոփայության օրակարգը և քայլերը, որոնք կարող է ձեռնարկել Վրաստանի կառավարությունը
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը սոցիալական ցանցում գրում է, որ Թբիլիսի է ժամանել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, սենատոր Սթիվ Դեյնսը։
Ինչպես նշում է դեսպանատունը, Դեյնսը անհամբեր սպասում է հանդիպումներին Վրաստանի կառավարության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
«Բարի գալուստ Վրաստան, սենատոր Դեյնս։ Սենատոր Դեյնսը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ է և անհամբեր սպասում է կառավարության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին Թբիլիսում։ Նա մտադիր է բարձրացնել ներքին և արտաքին խնդիրներ, այդ թվում՝ իրավական պետության սկզբունքը, ինչպես նաև բիզնեսի և օտարերկրյա ներդրումների առաջնահերթությունները։ Դեյնսը նաև նախատեսում է ներկայացնել նախագահ Թրամփի և պետական քարտուղար Ռուբիոյի հիմնական առաջնահերթությունները, այդ թվում՝ «Ամերիկան՝ առաջինը» օրակարգի փիլիսոփայությունը և այն քայլերը, որոնք կարող է ձեռնարկել Վրաստանի կառավարությունը՝ ցույց տալու, որ իրականում նպատակ ունի զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ», – գրում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։