ԱՄՆ դաշնային դատավորը մերժել է Դոնալդ Թրամփի ներկայացրած հայցը, որով ԱՄՆ նախագահը վիճարկում էր Ջեֆրի Էփշտեյնին նրա 50-ամյակի կապակցությամբ ուղարկված շնորհավորական նամակի իսկությունը
ԱՄՆ դաշնային դատավորը մերժել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «The Wall Street Journal»-ի դեմ ներկայացված հայցը։
Դաշնային դատավորը երկրորդ անգամ մերժեց հայցը, որով ԱՄՆ նախագահը վիճարկում էր Ջեֆրի Էփշտեյնին նրա 50-ամյակի կապակցությամբ ուղարկված շնորհավորական ուղերձի իսկությունը։
Դատարանը եզրակացրեց, որ Թրամփը չի ներկայացրել զրպարտության վերաբերյալ համոզիչ ապացույցներ։
Ավելին, դատավորը գործը կարճեց այնպես, որ այն այլևս հնարավոր չէ կրկին ներկայացնել դատարան։
«Դատարանը գտնում է, որ նախագահ Թրամփի՝ զրպարտության վերաբերյալ պնդումները անհիմն են», — հայտարարեց դատավոր Դարին Գեյլսը։
Ըստ BBC-ի՝ Թրամփի հայցը վերաբերում էր «The Wall Street Journal»-ում հրապարակված տեղեկատվությանը, ըստ որի՝ 2003 թվականին Ջեֆրի Էփշտեյնին ուղարկված շնորհավորական բացիկի վրա առկա էր Թրամփի ստորագրությունը, ինչպես նաև մերկ կնոջ պատկեր։ Թրամփը պնդում էր, որ այդ ուղերձը կեղծ է, և զրպարտության համար թերթից ու լրագրող Ռուպերտ Մերդոկից պահանջում էր 10 միլիարդ դոլար։