ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հրապարակել է փաստաթուղթը, որի հիման վրա խուզարկվել է Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրը
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է մի փաստաթուղթ՝ երդվյալ, որի հիման վրա Հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկություն է իրականացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի նստավայրում։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ 38 էջանոց փաստաթղթում որոշ տեղեկություններ թաքնված են՝ ելնելով հետաքննության շահերից և վկաների պաշտպանության տեսանկյունից։ Այստեղ նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Դոնալդ Թրամփը Սպիտակ տնից հանել է փաստաթղթերը, որոնք ավելի ուշ մայիսին փոխանցվել են Ազգային արխիվ։
Նույն տեղեկությունների համաձայն՝ փաստաթղթերով լի 15 արկղերից 14-ում գաղտնի տեղեկություններ են եղել։
Ըստ ցուցմունքի՝ 67 փաստաթուղթ նշվել է որպես «կոնֆիդենցիալ», 92 փաստաթուղթ՝ «գաղտնի», 25 փաստաթուղթ՝ «հույժ գաղտնի»։