ԱՄՆ֊ն Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում

Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։

Այս մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։

ԱՄՆ֊ի պետքարտուղարության կողմից արված այս աննախադեպ քայլը իրականում ճանաչում է այն փաստը, որ Իրանը ոչ միայն ահաբեկչությունը հովանավորող պետություն է, այլ այն, որ Իրանի հեղափոխական պահապանների կորպուսը ակտիվ մասնակցում է, աջակցում և ֆինանսավորում ահաբեկչությունը֊ ասված է հայտարարության մեջ։

Դոնալդ Թրամփի խոսքով, այդ արվել է Իրանի վրա ճնշումը ավելացնելու նպատակով

Իր հերթին ԱՄՆ֊ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ միացյալ նահանգները շարունակելու է ճնշումը և կոչ է արել դաշնակիցներին վարվել նույնպես։