Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ, Լիլոյի տոնավաճառում վաղվանից աշխատելու է հիվանդությունների վերահսկման կենտրոնի երկու խումբ, որոնք հայտնաբերելու են վարակվածների շփումները
Ամիրան Գամղրելիձեի տեղեկությամբ, Լիլոյի տոնավաճառում վաղվանից աշխատելու է հիվանդությունների վերահսկման կենտրոնի երկու խումբ, որոնք հայտնաբերելու են վարակվածների շփումները

Լիլոյի տոնավաճառի ղեկավարությունը մեզ հատկացրել է տարածք, որտեղ աշխատելու է երկու խումբ և կենսաբանական նմուշներ են վերցնելու այն անձանցից, ովքեր շփման մեջ են եղել վարակվածների հետ,- այս մասին հայտարարել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

Նրա խոսքով, Լիլոյի շուկայում լայնամասշտաբ սքրինինգը սկսվելու է վաղվանից:

Ըստ նրա, այսօր հետազոտել են մոտ 30 անձի և նրանցից մի քանիսի մոտ հայտնաբերվել է վարակը: