Ամիրան Գամղրելիձե. Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հարց բարձրացնի իրենց աջակցության համար, ապա մեր հիվանդությունների վերահսկման կենտրոնը պատրաստ է օգնել
Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հարց բարձրացնի իրենց աջակցության համար , ապա մեր հիվանդությունների վերահսկման կենտրոնը ունեցած կոմպետենցիաների շրջանակներում պատրաստ է օգնել –այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:
Ինչպես նշել է Ամիրան Գամկրելիձեն, Վրաստանն ու Հայաստանը եղբայրական ժողովուրդներ են և միշտ աջակցում են միմյանց: Հարցին, թե արդյոք կքննարկվի վրացական ստացիոնար համակարգի կողմից որևէ օգնություն, և արդյո՞ք կարող ենք ընդունել պացիենտներ Հայաստանից, ինչպես դա արեց Գերմանիան Ամիրան Գամղրելիձեն ասել է. «Մենք գիտենք, որ մեկ շաբաթ առաջ փոքր թյուրիմացություն է եղել, մենք եղբայրական ազգեր ենք, մենք միշտ սատարում ենք միմյանց և լավ հարաբերություններ ունենք Հայաստանում հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ: Մենք հաճախ փոխանակում ենք պատվաստանյութեր. եթե իենք ունեն կարիք օգնում ենք մենք, իսկ եթե մենք ենք ունեցել պատվաստանյութերի կարիք իրենք են օգնել մեզ: Երկու-երեք տարի առաջ լուրջ օգնություն ցուցաբերվեց հեպատիտ C-ի դեղամիջոցների հարցում: Եթե Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հարց բարձրացնի իրենց աջակցության համար, ապա մեր հիվանդությունների վերահսկման կենտրոնը ունեցած կոմպետենցիաների շրջանակներում լինի դա փորձանմուշներ թե այլ հարցեր պատրաստ է օգնել Ինչ վերաբերում է բժշկական գործընթացին, եթե այսօր այդ օգնության կարիքը լինի, վստահ եմ, որՎրաստանի կառավարությունն ու Առողջապահության նախարարությունը չեն հրաժարվի դրանից, ընդհակառակը՝ կգործադրեն ամեն ջանք: Նախ և առաջ, ՀՀ առողջապահության նախարարությունը պետք է բարձրացնի այդ հարցը և այդ ժամանակ ես համոզված եմ, որ Վրաստանը սիրով կընդունի այն: Ինչպես գիտենք, վրացիներն առաջինն էին, ովքեր Սպիտակի երկրաշարժի ժամանակ այցելեցին Սպիտակ: Մենք միշտ պատրաստ ենք», – ասել է Գամղրելիձեն: