Ամիրան Գամղրելիձե. Երբ Հնդկաստանում իրավիճակը մեկ ամիս շարունակ լարված էր, առաջատարը բրիտանական շտամն էր, և ոչ՝ հնդկականը
Ամիրան Գամղրելիձե. Երբ Հնդկաստանում իրավիճակը մեկ ամիս շարունակ լարված էր, առաջատարը բրիտանական շտամն էր, և ոչ՝ հնդկականը

Երբ Հնդկաստանում իրավիճակը մեկ ամիս շարունակ լարված էր, առաջատարը բրիտանական շտամն էր, և ոչ՝ հնդկականը, – ասում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ինչպես նշել է Ամիրան Գամղրելիձեն, հնդկական շտամը երկրում գրանցվել է այսօր առավոտյան:

«Խուճապի պետք չէ մատնվել, կորոնավիրուսային համավարակը բազմաթիվ մուտացիաների է ենթարկվել: Եղել են թեթև մուտացիաներ, եղել են նաև մուտացիաներ, որոնք ավելի մեծ ուշադրության են արժանացել, մասնավորապես բրազիլական, հարավաֆրիկյան, բրիտանական, հնդկական մուտացիաները և ևս մի քանիսը, որոնք ավելի շատ են զննվում: Երբ Հնդկաստանում իրավիճակը մեկ ամիս շարունակ լարված էր, առաջատարը բրիտանական շտամն էր, և ոչ՝ հնդկականը: Հնդկական շտամի բաժինը նույնպես մեծ էր», – ասաց Ամիրան Գամղրելիձեն:

Հարցին, թե այսօր Վրաստան ներկրվող պատվաստանյութերը պաշտպանում են հնդկական շտամից, Ամիրան Գամղրելիձեն ասաց. «Այս փուլում այն պատվաստանյութերը, որոնք ճանաչված են խիստ կարգավորիչների կողմից, ներառում և ծածկում են այն շտամները, որոնք շրջանառվում են այսօր աշխարհում, այդ թվում կան հետազոտություններ նաև Սինոֆարմի, Սինովակի, Մոդեռնայի և Ֆայզերի շուրջ:

Ըստ նրա, երկրում հնդկական շտամի պատճառով կանոնակարգերի խստացում այս փուլում չի նախատեսվում:

Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամով վարակման դեպքեր են արձանագրվել: