Ամիրան Գամղրելիձե. Փոփոխություններ կկատարվեն բաց տարածքում շնչադիմակի օգտագործման մասին որոշման մեջ, որտեղ որոշակի թվով մարդիկ կհավաքվեն
Ամիրան Գամղրելիձե. Փոփոխություններ կկատարվեն բաց տարածքում շնչադիմակի օգտագործման մասին որոշման մեջ, որտեղ որոշակի թվով մարդիկ կհավաքվեն

Համապատասխան փոփոխություններ կկատարվեն բաց տարածքում շնչադիմակի օգտագործման մասին որոշման մեջ, որտեղ որոշակի թվով մարդիկ կհավաքվեն, – ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Նա ասաց, որ համակարգող շտաբն արդեն աշխատում է այս ուղղությամբ, քանի որ քաղաքացիներն այլևս շնչադիմակ չեն կրում նույնիսկ փակ տարածքում:

«Խորհրդին քննարկում եղավ, և, իհարկե, տեղի կունենան մի շարք խստացումներ: Առաջին հերթին՝ կատարման մասով: Բնակչությունն ազատ է զգում իրեն, իսկ շնչադիմակ նույնիսկ փակ տարածքում չեն կրում արդեն: Այսօր որոշվեց բաց տարածքում շնչադիմակի վերաբերյալ հանձնարարական ներկայացնել: Գիտեք, մենք հանձնարարական էինք տալիս, որ բաց տարածքներում, որտեղ որոշակի քանակությամբ մարդիկ են հավաքվում, անհրաժեշտ է շնչադիմակ կրել: Այս մասին այսօր որոշում կա, և շտաբը կմշակի այս հարցը, հավանաբար, շնչադիմակի կիրառման հետ կապված որոշման մեջ համապատասխան փոփոխություններ կկատարվեն: Համակարգող շտաբին հանձնարարվել է այդ մասին, առաջիկայում կմշակվեն հանձնարարականներ», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: