Ամիրան Գամղրելիձե. Ջրով և արևայրուկ ստանալով կորոնավիրուսով չեք վարակվի
Ամիրան Գամղրելիձե. Ջրով և արևայրուկ ստանալով կորոնավիրուսով չեք վարակվի

Դուք կորոնավիրուսով չեք վարակվի ջրով և արևայրուկ ստանալով, – ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Նա ասաց, որ լողափին շնչադիմակ կրելը պարտադիր չի լինի, չնայած հեռավորություն պետք է պահպանել:

«Կորոնավիրուսի փոխանցումը ջրի հետ կապված չէ, ջրով հաստատ չեք վարակվի: Արևին արևայրուկ ստանալով ևս: Մեր հանձնարարականները հրապարակված են կայքէջում և խնդրում ենք, տեսնել: Կորոնավիրուսը շոգի միջոցով չի փոխանցվի, բայց շոգը այլ կերպ է ազդում մարդու օրգանիզմի վրա: Հետևաբար, մենք պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկենք այս կապակցությամբ: Ոչ ոք չի ստիպի ձեզ, որ լողափին շնչադիմակ կրեք, բայց եթե երեք-չորս հոգի միմյանց մոտ նստեք, խորհուրդ է տրվում հեռավորություն պահպանել», – ասաց Գամղրելիձեն: