Ամիրան Գամղրելիձե. Ցանկացած մարդ, ով վարակվել է կորոնավիրուսով, շատ հանգիստ կարող է պատվաստվել, լրացուցիչ հետազոտություններ են ընթանում, վարակվածին մեկ թե երկու անգամ պատվաստելու ուղղությամբ
Ամիրան Գամղրելիձե. Ցանկացած մարդ, ով վարակվել է կորոնավիրուսով, շատ հանգիստ կարող է պատվաստվել, լրացուցիչ հետազոտություններ են ընթանում, վարակվածին մեկ թե երկու անգամ պատվաստելու ուղղությամբ

Ցանկացած մարդ, ով վարակվել է կորոնավիրուսով, շատ հանգիստ կարող է պատվաստվել: Լրացուցիչ հետազոտություններ են ընթանում, վարակվածին մեկ թե երկու անգամ պատվաստելու ուղղությամբ, – ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն:

Ըստ նրա, նախկինում կորոնավիրուսով վարակված լինելը պատվաստվելու դեմ ցուցում չէ:

«Մի կողմից, քանի որ աշխարհում պատվաստանյութերի հսկայական պակաս կա, մյուս կողմից՝ կան ուսումնասիրություններ, որ նախկինում կորոնավիրուսով վարակված մարդկանց դեպքում մեկանգամյա ներարկումն ունի շատ ավելի լավ ազդեցություն, քան, ասենք, երկու ներարկումը: Նախկինում կորոնավիրուսով վարակված լինելը պատվաստվելու դեմ ցուցում չէ: Որոշ երկրներ պատվաստում են մեկ ամիս անց, մի քանիսը՝ երկու, երեք, մենք, օրինակ, որոշեցինք, որ կորոնավիրուսի հաստատումից 120 օր անց պետք է պատվաստվենք», – ասաց Ամիրան Գամղրելիձեն: