Ամերիկյան «Նովավաքս» դեղագործական ընկերությունը նոր պատվաստանյութի գրանցման համար դիմել է Եվրամիությանը
Ամերիկյան «Նովավաքս» դեղագործական ընկերությունը դիմել է Եվրամիությանը նոր Nuvaxovid պատվաստանյութի գրանցման համար, որը հիմնված է ոչակտիվացված կորոնավիրուսի վրա։
Այս մասին հայտնում է «Deutsche Welle» հրատարակությունը՝ հիմք ընդունելով Եվրոպական դեղամիջոցները կարգավորող մարմնի հայտարարությունը։
Ակնկալվում է, որ արագացված սքրինինգային ընթացակարգը կլուծի «մի քանի շաբաթից» դեղամիջոցները եվրոպական շուկայում տեղակայելու հարցը, քանի որ պատվաստանյութը մշակվել է ավանդաբար հայտնի սկզբունքով, ինչպիսիք են հեպատիտ B-ի կամ տետանուսի դեմ պատվաստումները:
«Եթե Եվրոպական դեղամիջոցների գործակալությունը գտնի, որ Nuvaxovid-ի օգուտները գերազանցում են ռիսկերը «Կովիդ 19»-ից պաշտպանվելու առումով, նա խորհուրդ կտա գրանցման գործընթացը կիրառել որոշակի պայմաններում», – ասվում է եվրոպական կարգավորիչի հայտարարության մեջ: