Ամերիկյան մամուլ – Տեխասում կրակոցներից մահացել է երկու մարդ

11:53, 01.09.2019

Ինչպես գրում է ամերիկյան մամուլը, Տեխաս նահանգի արևմտյան շրջանում տեղի ունեցած հրաձգության ժամանակ զոհվել է առնվազն երկու մարդ:

Ոստիկանության փոխանցմամբ, հանցագործներից մեկը սպանվել է:

Դեպքը տեղի է ունեցել Միդլենդ և Օդեսա քաղաքներում: Հաղորդվում է, որ երկու հանցագործ տեղաշարժվում էր ավտոմեքենայով և կրակում էր առանց հասցեի:

20 մարդ վիրավորվել է: Նրանցից մի քանիսի վիճակը կրիտիկական է:

Նմանատիպ