Ամերիկյան «Դոնալդ Կուկ» ռազմանավը մտել է Սև ծով: Այս մասին տեղեկատվությունը տարածում է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունը:
Հայտարարության համաձայն, սա այս նավի առաջին այցն է Սև ծով 2021 թվականին:
«Դոնալդ Կուկը» կաշխատի գործընկերների հետ, տարածաշրջանում ծովային անվտանգությունն ապահովելու համար», – ասված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի տարածած հայտարարության մեջ: