Ամերիկայի Միացյալ Նահանգները կֆինանսավորի Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումը
Ամերիկայի Միացյալ Նահանգները կֆինանսավորի Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումը,- այս մասին տեղեկատվությունը իր ֆեյսբուքի էջում տարածում է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:
«Որպեսզի Վրաստանի մասնավոր հատվածը վերականգնվի COVID-19 համավարակից, ԱՄՆ-ի կառավարությունը կֆինանսավորի օտարերկրյա ներդրումների խորհրդատվական OCO Global ընկերությանը, որը կբացահայտի և կնպաստի վրացական տնտեսությունում բարձր վարձատրվող ներդրումների հնարավորություններին: Դա կօգնի նաև բարձրացնել միջազգային ներդրողների մոտ երկրի միջազգային տնտեսության ներուժի մասին տեղեկացվածությունը:
ԱՄՆ-ի կառավարությունը նշված ֆինանսավորումը տրամադրելու է USAID-ի միջոցով և համագործակցելու է «Արտադրիր Վրաստանում» գործակալության հետ»,- իր ֆեյսբուքյան էջում նշել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը: