Ամերիկացի սենատորները Թրամփի վարչակազմից պահանջում են մոտ 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ փոխանցել Ուկրաինային օգնելու համար

10:12, 25.03.2025

Ամերիկացի հանրապետական ​​և դեմոկրատ սենատորները Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում են մոտ 300 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ փոխանցել Ուկրաինային օգնելու համար։

Համապատասխան պահանջով պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նամակ են ուղարկել Սենատորներ Թոդ Յանգը և Լինդսի Գրեհեմը, Ռիչարդ Բլումենտալը և Թիմ Քեյնը:

«Ինչպե՞ս է վարչակազմը վերաբերվում Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար բոլոր ֆինանսական գործիքների կիրառմանը։ – նշված է նամակում։

Սենատորները կոչ են անում մշակել ռազմավարություն Եվրամիության, G7-ի և այլ դաշնակիցների հետ ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև աջակցել Ուկրաինայի համար պաշտպանական տեխնիկա գնելու համար ռուսական միջոցների օգտագործմանը:

Նմանատիպ