Ամերիկացի սենատոր. Ռուսաստանի գործողությունները Սև ծովի տարածաշրջանում, ներառյալ Ուկրաինա և Վրաստան ներխուժումը և ապատեղեկատվության տարածումը, վնասում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին
Ռուսաստանի գործողությունները Սև ծովի տարածաշրջանում, ներառյալ Ուկրաինա և Վրաստան ներխուժումը և ապատեղեկատվության տարածումը, վնասում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին,- «Twitter»-ում գրել է ամերիկացի սենատոր Միթ Ռոմնին։
Ամերիկացի սենատորը ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային կոչ է արել վերանայել իր կուրսը եւ ընդունել, որ Ռուսաստանի գործողությունները չեն բխում դաշինքի շահերից։
«Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունները՝ սկսած Ուկրաինա և Վրաստան ներխուժումից մինչև ապատեղեկատվության տարածումը, վնասում են ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին։ Թուրքիան պետք է վերանայի իր կուրսը և ընդունի, որ Ռուսաստանի նողկալի պահվածքը չի բխում ՆԱՏՕ-ի շահերից»,- գրել է Միթ Ռոմնին։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստին քննարկվել է ռուս-թուրքական հարաբերությունների հարցը, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունները տարածաշրջանում։