Ամենից թափանցիկ և օբյեկտիվ չափորոշիչը ընտրություններն են, որոնց արդյունքը մենք բոլորս տեսանք մի քանի օր առաջ. Մամուկա Բախտաձե
Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարում է, որ երկրում ոչ մի իշխանություն չպետք է իրեն թույլ տա, ասել, որ մինչև վերջ հաջողակ է, մինչդեռ չի լուծվել երկու հիմնական հիմնախնդիրը՝ բռնազավթումը և աղքատությունը:
Այս մասին Մամուկա Բախտաձեն հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ, պատասխանելով Էն Դի Այի հետազոտությանը վերաբերող հարցին: Հետազոտության համաձայն, 46 տոկոսը գտնում է, որ երկիրը զարգանում է սխալ ուղղությամբ:
Մամուկա Բախտաձեի խոսքով, նա չի ունեցել հնարավորություն ծանոթանալ հետազոտության հետ և նշել, որ ամենալավ չափորոշիչը դա ընտրություններն են:
«Հնարավորություն չեմ ունեցել ծանոթանալ հետազոտության հետ: Ցանկանում եմ ֆիքսել իմ դիրքորոշումը և դա Վրաստանի ցանկացած քաղաքացու դիրքորոշումն է: Երբ խոսում ենք իշխանությունների հաջողությունների մասին, պետք է գիտենանք, որ երկրում ոչ մի իշխանություն չպետք է իրեն թույլ տա, ասել, որ մինչև վերջ հաջողակ է, մինչդեռ չի լուծվել երկու հիմնական հիմնախնդիրը՝ բռնազավթումը և աղքատությունը»,-ասել է Բախտաձեն:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բնակչությանը վստահության համար և նշել, որ հիմնախնդիրները կարգավորվելու են համատեղ ուժերով: