Ամենա անսովոր դրվագ գերմանական ֆուտբոլի պատմությունում
Ամենա անսովոր դրվագ գերմանական ֆուտբոլի պատմությունում

Եզակի և ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի վերջին խաղում, որտեղ «Մայնցը» հյուրընկալել է  «Ֆրայբուրգին»:

Հանդիպման գլխավոր մրցավար Գվիդո Վինկմանը 45-րդ րոպեին ազդարարել է առաջին խաղակեսի ավարտը, և թիմերն ուղևորվել են հանդերձարան: Սակայն այդ ընթացքում մրցավարի օգնականը, տեսամրցավարը  (VAR) ինչ որ բան է փոխանցել գլխավոր մրցավարին: Մրցավարները սկսել են բանակցել, իսկ դաշտը արդեն դատարկ էր:

Վինկմանը դիտել է կրկնապատկերը և կոչ արել ֆուտբոլիստներին վերադառնալ խաղահրապարակ:

Գործը նրանում է, որ դիտելով 45-րդ րոպեին տեղի ունեցած դրվագի կրկնապատկերը, մրցավարը արձանագրել է կանոնների խախտում«Ֆրայբուրգի» տուգանային հրապարակում: Գվիդո Վինկմանը թիմերին վերադարձել է խաղադաշտ և 11 մետրանոց հարված նշանակել «Ֆրայբուրգի» դարպասին:

«Մայնցն» իրացրել 11 մետրանոց հարվածը և  2:0 հաշվով հաղթել այդ խաղում: