Ամեն շաբաթվա վերջում կլինի դրականության ցուցանիշի մոնիտորինգ և այլ բնագավառների փուլ առ փուլ բացումը տեղի կունենա հաշվի առնելով այդ ցուցանիշները. Նաթիա Թուրնավա
Այսօրվա բավականին երկարատև հանդիպման հիմնական նպատակը, զբոսաշրջության արդյունաբերությանը, ռեստորաններին և ձմեռային հանգստյան գոտիների ներկայացուցիչներին, բիզնեսի սահմանափակումների վերացման վերաբերյալ Համակարգող խորհրդի վերջնական որոշումների տրամաբանության ևս մեկ անգամ ներկայացնելն էր,- այս մասին կառավարության վարչակազմում՝ տնտեսական թիմի, համավարակաբանների և բիզնեսի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումից հետո, հայտարարել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով, հատկանշական էր, որ երեք ժամից ավել տևած հանդիպմանը, տնտեսական թիմից բացի, ներկա էին Ամիրան Գամղրելիձեն և առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն, որոնք նշեցին բիզնեսի սահմանափակումների բացման հատուկ չափորոշիչները և հիմնական չափանիշներից մեկը այսպես կոչված դրականության ցուցանիշն է:
Նաթիա Թուրնավայի պարզաբանմամբ, այս չափանիշը թափանցիկ է և հասկանալի բիզնեսի համար: Հանդիպմանը խոսել են նաև արդեն առկա դյուրացման մասին, օրինակ ՝ Աջարիայում, որտեղ փետրվարի 1-ից կսկսեն գործել ռեստորանների բաց տարածքները և կբացվեն դպրոցները:
Ըստ նրա, հետևաբար կա մոտեցում, որ որոշումը կայացվի ոչ թե ամբողջ երկրի համար, այլ մարզից մարզ, ամեն շաբաթ դիտարկելով դրականության ցուցանիշը:
Նաթիա Թուրնավայի հայտարարությամբ, դրական է նաև այն, որ փետրվարի 1-ից վերականգնվում են չվերթները: