Ամեն ինչ արել ենք, որ Զազան վերադառնար ընտանիք. Վախտանգ Գոմելաուրի
Ամեն ինչ արել ենք, որ այս մարդը վերադառնար ընտանիք, իր երեխաների, ընկերների, մերձավորների մոտ,- այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին։
Առաջին հերթին շնորհավորում եմ ընտանիքին, այս հարցը շատ կարեվոր է, Զազան ստիպված էր ամիսների ընթացքում բանտում լիներ։ Նա ապօրինի ձերբակալված էր, սակայն ամեն ինչ արել ենք, որ այս մարդը վերադառնար ընտանիք, իր երեխաների, ընկերների, մերձավորների մոտ,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին։
Օկուպացիոն ռեժիմի կողմից ձերբակալված Զազա Գախելաձեն այսօր ազատ է արձակվել ապօրինի կալանքից:
Կասպիի մունիցիպալիտետի Քվեմո Ճալա գյուղի բնակիչ, Զազա Գախելաձեն բռնազավթիչ ուժերի կողմից ձերբակալվել էր 2020 թվականի հուլիսի 11-ին ՝ Սխվիլոյի ամրոցի տարածքում, որի ժամանակ նա վիրավորվել էր ոտքից: Փաստացի իշխանությունները Զազա Գախելաձեին, այսպես կոչված սահմանը խախտելուց բացի, մեղադրում էր նաև զինծառայողի կյանքը խլելու փորձի մեջ: Ընթացիկ տարվա փետրվարի 5-ին, բռնազավթված Ցխինվալիի այսպես կոչված դատարանը Զազա Գախելաձեին դատապարտեց 12 տարի վեց ամիս ապօրինի ազատազրկման:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսին հանդիպել է Զազա Գախելաձեի ընտանիքի անդամների հետ և նշել, որ Վրաստանի կենտրոնական իշխանություններն օգտագործում են առկա բոլոր լծակները ՝ նրան անհապաղ ազատելու համար, հարցը բարձրացվել է բարձր քաղաքական մակարդակում և ակտիվորեն քննարկվում է միջազգային գործընկերների հետ: Զազա Գախելաձեի հարցը բազմիցս բարձրացվել է Ժնևի բանակցությունների և միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմի շրջանակներում անցկացվող հանդիպումներում: Միևնույն ժամանակ, հունիսին Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը նամակ է գրել Ռուսաստանի պատրիարք Կիրիլին ՝ խնդրելով ազատել Զազա Գախելաձեին: