ԱՄԷ-ում երկնաքերներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 7 մարդ է տուժել

ԱՄԷ-ի Շարջա էմիրությունում 40-հարկանի Tiger Tower 3 երկնաքերում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 7 մարդ տուժել է: Այս մասին հայտնում է Gulfnews-ը՝ վկայակոչելով էմիրության քաղաքացիական պաշտպանության պետին:

Տուժածներից 5-ը բուժօգնություն է ստացել տեղում, 2-ին հոսպիտալացրել են ծխից թունավորվելու պատճառով:

Բռնկվել է շենքի 8-րդ հարկի բնակարաններից մեկի խոհանոցը: Հրդեհի պատճառն առայժմ չի պարզվել: Բնակիչներին տարհանել են:

Հրդեհի վայրում աշխատում են հրշեջները և արտակարգ ծառայությունները: