Ամբողջությամբ կիսում ենք Եվրոպական խորհրդի հանձնարարականը, որ ընդդիմությունն ու իշխանությունը հնարավորինս կարճ ժամկետում գտնենք ընդհանուր լեզու. Իրակլի Ղարիբաշվիլի
Ամբողջությամբ կիսում ենք Եվրոպական խորհրդի հանձնարարականը, որ ընդդիմությունն ու իշխանությունը հնարավորինս կարճ ժամկետում գտնենք ընդհանուր լեզու. Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում խոսել է մարտի 15-17-ին Բրյուսել նախատեսված այցի մասին:

Նրա խոսքով, այցի շրջանակներում տեղի կունենան բարձր մակարդակի հանդիպումներ ինչպես Եվրահանձնաժողովում, այնպես էլ Եվրոպական խորհրդում և ՆԱՏՕ-ում:

«Ես ուզում եմ մեկ անգամ ևս պարզաբանել բնակչությանը, որ մենք մարտի 15-17-ին այցելելու ենք Բրյուսել: Այս այցի շրջանակներում մենք նախատեսել ենք բարձր մակարդակի հանդիպումներ Եվրահանձնաժողովում, ինչպես նաև Եվրոպական խորհրդում և ՆԱՏՕ-ում: Մարտի 16-ին տեղի կունենա Եվրամիություն-Վրաստան ասոցացման խորհրդի վեցերրորդ նիստը, որին մենք կներկայացնենք մեր երկրի նշանակալի առաջընթացը և առաջընթացը Վրաստանում մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում», – ասել է Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և նշեց, որ գնահատում է իր աջակցությունը Վրաստանին:

Միևնույն ժամանակ, Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ողջունում է նախագահ Միշելի անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի Վրաստան այցելությունը և Եվրամիության կողմից աջակցվող երկխոսությանը նրա մասնակցությունը։

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնոհակալություն հայտնել, Եվրոպական խորհրդի նախագահ, Շառլ Միշելին և նշել, որ բարձր եմ գնահատում նրա աջակցությունը։ Ինչ վերաբերում է նախագահ Միշելին անձնական ներկայացուցիչ, Քրիստիան Դանիելսոնի Վրաստանի այցին, մենք ողջունում ենք դրան և Եվրամիության կողմից աջակցվող երկխոսությանը նրա մասնակցությունը, համոզված ենք, որ նրա մասնակցությունը կնպաստի գործընթացների կառուցողական կառավարմանը: Այստեղ ուզում եմ շեշտել, որ մենք պատրաստ ենք շարունակել կառուցողական երկխոսության ռեժիմը: Մենք լիովին կիսում ենք Եվրոպայի խորհրդի հանձնարարականն ու խորհուրդը, որ որքան հնարավոր է շուտ ընդդիմությունը և կառավարությունը գտնեն ընդհանուր լեզու և ընդհանուր համաձայնության գան, որպեսզի մեր խորհրդարանը կարողանա սկսել բնականոն աշխատանքը և երկիրը վերադարձնել բնականոն քաղաքական կյանքին: Ամենակարևորը ՝ մենք բոլորս պետք է առաջնորդվենք վրաց ժողովրդի և մեր պետության շահերով», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: