Ամբողջ երկրում մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ անվճար պատվաստումները
Վրաստանում սկսվել է սեզոնային գրիպի դեմ պատվաստումը։ Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ իմունիզացիայի պետական ծրագրի շրջանակում Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության, չորս բաղադրիչով (SANOFI WINTHROP INDUSTRIE-ի VaxigripTetra) սեզոնային գրիպի դեմ 200 000 դեղաչափի պատվաստանյութ, որն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկված պատվաստանյութերից է։
«Պատվաստանյութը հարմարեցված է այն շտամներին, որոնց շրջանառությունը կանխատեսվում է գրիպի սեզոնի ընթացքում։ Հատկապես կարևոր է պատվաստումը բարձր ռիսկային խմբում գտնվող/քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար, քանի որ որոշ մարդկանց համար գրիպը կարող է դառնալ վտանգավոր հիվանդություն։
Պատվաստումն հնարավոր է բժշկական այն հաստատություններում և պոլիկլինիկաներում, որոնք տրամադրում են պատվաստման ծառայություն, վեց ամսականից սկսած, և շահառուների համար ամբողջությամբ անվճար է», – նշված է առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության մեջ։